Երևան և Հերոշիմա քաղաքները կխորացնեն գործակցությունը

Երևան  և Հերոշիմա քաղաքները կխորացնեն գործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը վստահեցրել է, որ թեև Հերոշիմա և Երևան քաղաքների համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակում, այդուհանդերձ ինքը պատրաստ է առավել խորացնել այն, հատկապես, որ Երևանն ընդգրկվել է «Քաղաքապետեր՝ հանուն խաղաղության» կազմակերպության կազմում:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Քաղաքապետ Կաձումի Մացուին հույս է հայտնել, որ Հայաստանի այլ քաղաքներ ևս կանդամագրվեն այդ կազմակերպությանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Մենք տպավորված ենք՝ տեսնելով, թե այս տարիների ընթացքում զարգացման արդյունավետ ռազմավարության շնորհիվ ինչպիսի տպավորիչ նվաճումների է հասել Ճապոնիան»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հերոշիմայի Խաղաղության հուշահամալիրի թանգարան, որտեղ ծանոթացել է ատոմային ռմբակոծությունը վկայող փաստերին: Հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է խոնարհել Զոհերի հուշահամալիրում:

Սահակյանը գրառումներ է կատարել Հերոշիմայի քաղաքապետարանի, Հերոշիմայի Խաղաղության թանգարանի բարձրաստիճան հյուրերի հուշամատյաններում:

Հերոշիմայից հետո ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ճապոնիայի Կիոտո քաղաք, որտեղ եղել է Kiyomizu-dera և Kinkaku-ji տաճարներում ու Hein Jingu սրբավայրում:

Կարդացեք նաև՝ Ճապոնիայի վարչապետ. Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---