ՌԴ-ում առանց պայմանագրի աշխատող ՀՀ քաղաքացիներին կվտարեն

ՌԴ-ում առանց պայմանագրի աշխատող ՀՀ քաղաքացիներին կվտարեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տարածքում առանց աշխատանքային պայմանագրի աշխատող ԵՏՄ անդամ երկրներից ներգաղթյալների համար նոր օրենքներ են մշակվել:

ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից մշակված նոր օրինագծի համաձայն, օրինազանցների համար կնախատեսվի տուգանք՝ 2-ից 5 հազար ռուբլու չափով: Բացի այդ, առանձին դեպքերում տուգանքի հետ մեկտեղ կկիրառվի նաև ՌԴ տարածքից վտարում, հաղորդում է Izvestia.ru-ն:

Բացառություն կկազմեն միայն Բելառուսի քաղաքացիները, որոնք ազատված են միգրացիոն քարտ ստանալու պրտականությունից: Օրինագծի նպատակը ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների կողմից ՌԴ տարածքում գտնվելու ժամանակացույցի պահպանումն է:

Բացի այդ, առաջարկվում է արգելել այն օտարերկրացիների ընդունումն աշխատանքի, որոնց միգրացիոն քարտում աշխատանքը նշված չէ որպես այցի հիմնական նպատակ:

Այժմ ԵՏՄ անդամ երկրների աշխատանքային միգրանտներն ազատված են միության անդամ երկրներում աշխատանքային թույլտվություն ստանալու պարտականությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---