ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը ՄԻՊ-ի՝ գերեվարված ադրբեջանցուն այցելելու մասին. «Աշխարհը կարող է միայն ծափահարել»

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը ՄԻՊ-ի՝  գերեվարված ադրբեջանցուն այցելելու մասին. «Աշխարհը կարող է միայն ծափահարել»

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպմանը:

«Աշխարհը կարող է միայն ծափահարել, երբ ձերբակալվածին վերաբերվում են հարգանքով: Կարծում եմ, որ դա պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը թվիթերյան իր միկրոբլոգում:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին դիվերսիոն փորձի ժամանակ գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ադրբեջաներենով։ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված լուսանկարում երևում է սեղանին դրված գրքույկը։

Պաշտպանը հավաստիացրել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հուսեյնզադեին:

Բաքուն, անդրադառնալով փետրվարի 1-ին ադրբեջանցի դիվերսանտի գերեվարմանը ԼՂՀ ՊԲ կողմից, փորձում է հրաժարվել նրանից` հայտարարելով, թե վերջինս որպես կարգազանց զինծառայող, զորացրված է Ադրբեջանի ԶՈւ շարքերից և այժմ հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---