Հայաստանի 23 ընկերություն կմասնակցի «Պրոդ Էքսպո-2017»-ին Մոսկվայում![]() 6 փետրվարի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի 23 ընկերություն մեկ միասնական տաղավարով փետրվարի 6-10-ը Մոսկվայում մասնակցում է «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Մեր ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։ 2016-ին նույն ցուցահանդեսի մասնակցությունից հետո հայկական ընկերությունները նոր գործարար կապեր են ձեռք բերել, երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր կնքել մատակարարների հետ և նկատելիորեն մեծացրել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան: «Օգտագործելով օտարերկրյա մեծածախ գնորդներին հանդիպելու այս արդյունավետ միջոցը, հայկական սննդարդյունաբերողներն անցած տարի հանդիպել են մոտ 600 հնարավոր գնորդի, այդ թվում` հանրաճանաչ առևտրային ցանցերի ներկայացուցիչների։ Նոր գործնական կապերի շնորհիվ, մոտ 186 մլն դրամի չափով արտահանման պայմանագրեր են կնքվել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը: Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաև մրցույթների, հաղթում տարբեր անվանակարգերում, ինչը նույնպես ապրանքանիշերի ճանաչելիությունն ընդլայնելու, նոր գործընկերների ուշադրությունը գրավելու և արտահանումը խթանող միջոց է։ Սննդի, խմիչքների և սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որին 2016-ին մասնակցել է մոտ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 000 մարդ, այդ թվում՝ գնորդ և մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |