Ապրիլյան պատերազմի հետևանքով 2016-ին Արցախը 16%-ով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկ է ընդունել

Ապրիլյան պատերազմի հետևանքով 2016-ին Արցախը 16%-ով ավելի քիչ  օտարերկրյա զբոսաշրջիկ է ընդունել

PanARMENIAN.Net - 2016-ին Արցախ է այցելել մոտ 14.000 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 16 տոկոսով ցածր է 2015-ի ցուցանիշից: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունից:

2015-ին Արցախ այցելել է մոտ 16.000 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից այցերի կրճատումը պայմանավորված է, այդ թվում, Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծած լայնածաված ռազմական գործողություններով:

Մյուս կողմից, ըստ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, կտրուկ աճել է Հայաստանի Հանրապետությունից զբոսաշրջիկների թիվը:

Պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին անկումը կազմել է գրեթե 40 տոկոս: Այնուհետև, ազդեցությունը սկսել է մեղմվել և հետագա ամիսներին նվազումը կազմել է 20 տոկոս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---