2016-ին արտահանողներին 49 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել![]() 10 փետրվարի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49 մլրդ դրամ գումար, ինչը 5 մլրդ-ով գերազանցում է 2015 թվականի, իսկ 11 մլրդ-ով` 2014թ. ցուցանիշները: Բացի այդ, 2016-ի ընթացքում ԱԱՀ վերադարձվել է ավելի մեծ թվով տնտեսվարողներին. եթե 2016-ին այդ թիվը հասել է 138-ի, ապա 2015 և 2014 թթ.-ին ԱԱՀ է վերադարձվել համապատասխանաբար` 120 և 96 հարկ վճարողի, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը: Ի դեպ, վերջին 3 տարվա ընթացքում կառավարությունը 30 տոկոսով ավելացրել է արտահանողներին վերադարձվող ԱԱՀ-ի գումարը: Նշված արտոնությունից օգտվում են բոլոր արտահանողները` առանց ոլորտային սահմանափակման: Սակայն, վիճակագրության համաձայն, ամենաակտիվը մթերող և արդյունաբերական կազմակերպություններն են: ԱԱՀ-ն վերադարձնելու որոշումը կայացվում է դիմումատուների հարկային և մաքսային տվյալների ուսումնասիրման և համադրման արդյունքում: Դիմումների ներկայացման առումով ևս սահմանափակում չկա. տարիներ առաջ արտահանում իրականացրած ընկերությունները նույնպես, ԱԱՀ-ը վերադարձնելու նպատակով (առկայության պարագայում), կարող են դիմել հարկային մարմին: Կարդացեք նաև՝ Tax Free համակարգով 2016-ին վերադարձվել է մոտ 464 միլիոն դրամ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |