ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեսագրությունն անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ «բեմադրություն է»![]() 13 փետրվարի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Բաքվի աճպարարներն իրենց սովորության համաձայն որոշել են, որպես «անհերքելի ապացույց» ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով «բեմադրված» մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ): Այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է... Եվ վերջում մի հավելում. ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության «թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը»: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ», - ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է Հասրաթյանը: Ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել, որտեղ, իբր, երևում է «հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի կանխումը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |