Մարկեդոնով. Ղարաբաղյան հակամարտությունը յուրօրինակ է՝ հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը

Մարկեդոնով. Ղարաբաղյան հակամարտությունը յուրօրինակ է՝ հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը

PanARMENIAN.Net - 2016-ին, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է, բայց Լեռնային Ղարաբաղը հակամարտությունը սառեցված կոչելը թյուրընկալում է: Այդ մասին հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին:

«1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»: Պնդումները տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու», - հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Մարկեդոնովի խոսքով, Լեռնային Ղարաբաղը նաև յուրօրինակ է՝ հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը: «Ներկայումս չկան այստեղ խաղաղապահներ, և խաղաղության հեռանկարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը։ Եթե նկատենք Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակակից հարաբերությունների ճգնաժամը` այդ խաղաղապահների խնդիրը ավելի բարդ է դառնում», - ասել է նա:

«Ի դեպ, ի տարբերություն այլ հետխորհրդային կոնֆլիկտների, արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy կոնֆլիկտ», կամ միջնորդավորված հակամարտություն մեծ տերությունների շահերի բախման համատեքստում։ Այն մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն և դա կարևոր է հասկանալ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով», - ընդգծել է քաղաքագետը:

«Ես նաև բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում, որպես հետազոտող վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»: Անհասկանալի է։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել եմ, արդյո՞ք հենց ես եմ հակամարտության չլուծված լինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում», - ասել է նա:

Փետրվարի 15-ին Երևանում մենարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա փորձագետները կանդրադառնան Արցախյան պատերազմին, կներկայացնեն 1992թ. ձմռանը Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ:

Միջոցառմանը մասնակցում են 1991-92թթ Արցախում աշխատած ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ: Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին հայտարարել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության որևէ քայլ չի կարող կատարվել:

Ընթերցեք նաև.ԱԳ փոխնախարար. «Մարդու իրավունքներ» եզրույթն անհամատեղելի է Ադրբեջանի հետ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---