Ավիաընկերություններն ավելացնում են չվեթների հաճախականությունը

Ավիաընկերություններն ավելացնում են չվեթների հաճախականությունը

PanARMENIAN.Net - Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ 2017-ի մարտին մասնավորապես «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ` նախկին 3-ի փոխարեն, Qatar Airways ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետ չվեթներ կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ:

«Էգեյան ավիաուղիներ» ընկերությունն Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ:

Իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես՝ իրանական Նոր տարու` Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են դեպի Հայաստան չվերթների հաճախականությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---