«Տաշիրը» նախընտրական շրջանում կդադարեցնի բարեգործական ծրագրերը

«Տաշիրը» նախընտրական շրջանում կդադարեցնի բարեգործական ծրագրերը

PanARMENIAN.Net - Ջավախքցի 200 ուսանողի ծաղկաձորյան հավաքից հետո «Տաշիրը» նախընտրական շրջանում կդադարեցնի բարեգործական ծրագրերը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ փետրվարի 24-26-ը ծնունդով ջավախքցի՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 200 ուսանող իրեռօրյա հանգիստը կանցկացնի Ծաղկաձորում: Ինչպես նախորդ բոլոր եռօրյա հավաքների ժամանակ, այս անգամ էլ ուսանողների համար կկազմակերպվեն ինտելեկտուալ, մարզական, մշակութային բազմազան մրցույթներ ու միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ:

Հաշվի առնելով, որ առջևում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ են, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է նշյալ միջոցառումից հետո մինչև ընտրությունների ավարտը ժամանակավորապես դադարեցնել հիմնադրամի ծրագրերը:

Նոր ծրագրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի խորհրդարանական ընտրություններից հետո, տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը:

Ջավախքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքն իրականացրել են մի շարք ծրագրեր:

Մասնավորապես պարգևատրվել են Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ջավախքցի ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելուխնդրանք-նամակները,աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---