Երևանի ավագանու ընտրությունները՝ մայիսի 14-ին

Երևանի ավագանու ընտրությունները՝  մայիսի 14-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հաստատել է «Երևանի ավագանու ընտրությունը մայիսի 14-ին նշանակելու մասին» որոշման նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Երևանի ավագանու նախորդ ընտրությունները 2013-ի մայիսին էին: Ավագանու անդամներ են ընտրվել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---