Նալբանդյանը՝ ՄԽ համանախագահներին. Ադրբեջանը շարունակում է զինադադարի համաձայնագրերի խախտումները

Նալբանդյանը՝ ՄԽ համանախագահներին. Ադրբեջանը շարունակում է զինադադարի համաձայնագրերի խախտումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։

Զրուցակիցները շեշտել են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պահանջում է ազատել ԼՂ «գրավյալ տարածքները», սակայն բացառապես առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---