Իրանահայ ընտանիքը չի կարողացել ԱՄՆ մեկնել Թրամփի հրամանագրի պատճառով17 փետրվարի 2017 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած ներգաղթյալների մասին հրամանագրից հետո որոշ քրիստոնյաներ առավելապես մահմեդական բնակչությամբ 7 երկրից, որոնք ներառված են ցուցակում, չեն կարողացել մեկնել ԱՄՆ: Այդպես, իրանահայ ընտանիքը, որը մտադիր է Լոս Անջելեսում հիմնավորվել, չի կարողացել ԱՄՆ մուտք գործել, գրում է Southern California Public Radio-ն: Հայ գործարար Ջորջ Հարությունյանը, որը հիմնավորվել է Գլենդեյլում մոտ 30 տարի աառաջ սպասում էր Իրանից իր եղբոր ընտանիքին, որը պետք է Լոս Անջելես ժամաներ փետրվարի 4-ին: Սակայն Թրամփի հրամանագրից հետո հայ ընտանիքը վատ լուրեր ստացավ. նրանց վիզաներն Ավստրիա, որը պետք է նրանց ուղևորության առաջին փուլը դառնար, չեղարկվել են: «Մենք հուսով ենք, որ դա լուրեր են»,-ասել է Հարությունյանը: Հարությունյանները հայազգի քրիստոնյաներ են Իրանից: Նրանց վրա ազդում է Փախստականների մասին օրենքի Լաուտենբերգի ուղղումները, որոնց համաձայն նրանք, ովքեր մերձավոր հարազատներ ունեն ԱՄՆ-ում, ազգությամբ հրեաները, ավետարանչականներ, Ուկրաինայի ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, ինչպես նաև Իրանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները` հրեաները, քրիստոնյաները, իրավունք ունեն դիմել ԱՄՆ տեղափոխվելու համար փախստականների ծրագրով: Ըստ ծրագրի, փախստականներն Իրանից սկզբից ժամանում են Ավստրիա, հետո արդեն, լուծելով փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը, մեկնում են ԱՄՆ: Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ իրանցի փախստականների վիզաները չեղարկվել են «ԱՄՆ կողմից ընթացակարգերի փոփոխության պատճառով»: Դա տեղի է ունեցել Թրամփի հրամանագրից անմիջապես առաջ: Փախստականների գործով գործակալությունները կարծում են, որ Ավստրիայի կառավարությունն ակնկալում էր, որ ԱՄՆ քաղաքականությունը փոխվելու է և չի ցանկացել, որ փախստականներն ԱՄՆ ճանապարհին մնան Ավստրիայի տարածքում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |