ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակությունը դիտորդական այց կկատարի ՀՀ

ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակությունը դիտորդական այց կկատարի ՀՀ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը փետրվարի 22-23-ին դիտորդական այցով կժամանի Հայաստան՝ գնահատելու նախընտրական արշավն ու քաղաքական մթնոլորտը՝ ապրիլի 2-ին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ։ 3 հոգանոց պատվիրակության ղեկավարն է Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն։

Երևանում նախատեսված են պատվիրակության հանդիպումներն Ազգային ժողովի նախագահի, ԱԺ խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, խորհրդարանական ընտրություններին մասնակցող ոչ խորհրդարանական կուսակցությունների ու դաշինքների ղեկավարների ու ներկայացուցիչների և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ։

Պատվիրակները հանդիպելու են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի, ՀԿ-ների ու ԶԼՄ-ների հետ։

ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակությունն իր այցի վերջում հայտարարություն կհրապարակի։

32 հոգուց կազմված ԵԽԽՎ ամբողջական դիտորդական առաքելությունն այնուհետ կլինի Հայաստանում ու կդիտարկի ապրիլի 2-ի ընտրությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---