Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայի MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին22 փետրվարի 2017 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիայi Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ MUNDUS VINI 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխություն և գալա ընթրիք, որի ընթացքում կմատուցվեն հայկական գինիներ: MUNDUS VINI մրցանակաբաշխությունը անցկացվում է 2001-ից և համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամի կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ ոսկի, ոսկի և արծաթ մրցանակներին։ Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։ Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝ Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines, Վայք Գրուպ ՓԲԸ, Օլդ Բրիդջ ՍՊԸ, Քյօշ ՍՊԸ, Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ,Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս, Գետնատուն ՍՊԸ, Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor, Արտաշատ Վինկոն ՓԲԸ, Անուշ-1 ՍՊԸ - Կատարո, Մեծ Սյունիք ՓԲԸ, Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines, ՎանԱրդի ՍՊԸ, ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines, Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ, Մարան ՍՊԸ, Տրինիտի ՍՊԸ, Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ, Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) կողմից: 2016-ի հունիսին Լիտվայի «LITEXPO» կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-րդ ամենամյա գինու ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 տեսականի։ 2016-ի հունվարի 11-13-ը Ամստերդամում կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվեցին Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»: 2017-ի փետրվարին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով ներկայացվել է 12 հայկական գինեգործական ընկերություն, որոնք ցուցադրել են ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինի։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |