Արամյան. 2018-ին ՀՀ-ն կարող է 4-5% տնտեսական աճ ապահովել23 փետրվարի 2017 - 13:33 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանը կարող է հավակնել 4-5% տնտեսական աճ ապահովելուն: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3.2 տոկոսն է: Ես չեմ ուզում կոնկրետ թվեր ներկայացնել: Կարող եմ միայն ասել, որ այժմ մշակում ենք ապագա 3 տարվա համար Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ՄԺԾԾ, որով հավակնելու ենք շատ ավելի բարձր թվերի, քան Կառավարության ծրագրով ամրագրված 3.2%-ն է: Առնվազն մյուս տարվանից կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի»,- ասել է նա՝ շեշտելով, որ պետք է իրատեսորեն նայել դրությանը: Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե 2008 թվականից ի վեր, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, տնտեսական թվերը մշտապես նվազել են, նախարարը նշել է. «2002-ից 2008 թվականներին ամբողջ աշխարհում վերելքի ժամանակաշրջան էր, և դիտվում էր ուժեղ կապիտալ ներհոսք, ինչի արդյուքնում ոչ միայն Հայաստանը, այլև մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը կայուն տնտեսական աճ էին ապահովում: 2008-ից հետո անկման պարբերաշրջան էր: Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը ունենում են կյանքի տևողղություն՝ 6-ից 11 տարի՝ անկում-կայունացում-վերելք: Մենք պետք է հաշվի նստենք այս ամենի հետ, այլ ոչ թե ձգտենք ամեն գնով ունենալ 6-7 տոկոս տնտեսական աճ»,- ասել էԱրամյանը: Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, թե 2017-ին կապահովվի 3,2% տնտեսական աճ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |