ՊԲ խոսնակ. Բաքվի ապատեղեկատվությունից կարելի է եզրակացնել` հերթական սադրանքն են պատրաստում![]() 23 փետրվարի 2017 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ապատեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ պատրաստվում է հերթական սադրանքը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությանը հայկական ուժերի վերախմբավորման մասին: Փետրվարի 23-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները հաղորդել են, թե իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: «Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության», այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել... », ասվում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակի գրառման մեջ: Հասրաթյանն իր գրառումն ավարտել է հետևյալ եզրակացությամբ. «Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից.. ».
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |