Շարմազանով. Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական հետապնդման փորձ չէ

Շարմազանով. Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական հետապնդման փորձ չէ

PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական հետապնդման փորձ չէ: Այս մասին փետրվարի 23-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալության վերաբերյալ հարցին, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կա իրավական խնդիր, պարոն Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել: Անկախ նրանից` իմ որդին է, ձեր որդին է, Պողոսի կամ Պետրոսի որդին, բոլորը պետք է օրենքի առաջ լինեն հավասար: Ես պաշտոնապես հերքում եմ և հայտարարում, որ որևէ քաղաքական ճնշման, հետապնդման փորձ Հայաստանի Հանրապետությունում չկա մեր ընդդիմադիր գործընկերների և նրանց ընտանիքների հանդեպ: Գուցե իրենք ունեն այլ կարծիք, դա իրենց իրավունքն է, բայց ես նման փաստ չունեմ, չեմ տեսել և կարող եմ ցանկացածի հետ բանավիճել այդ հարցով»,-հայտարարել է նա, մեջբերում է «Առավոտը»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ2017թ. փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---