Ձյուն չի գա. Երևանում ջերմաստիճանը կհասնի +6-ի

Ձյուն չի գա. Երևանում ջերմաստիճանը կհասնի +6-ի

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում, փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով:

Արդյունքում փետրվարի 24-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +4-ի, իսկ 25-ից 28-ը մայրաքաղաքում սպասվում է մինչև +6 աստիճան տաքություն:

Փետրվարի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում դեռևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---