Մերձդնեստրի ԱԳՆ-ն մտահոգված է շփման գծում Ադրբեջանի զինուժի հարձակման փորձով

Մերձդնեստրի ԱԳՆ-ն մտահոգված է շփման գծում Ադրբեջանի զինուժի հարձակման փորձով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վիտալի Իգնատևի միջև փետրվարի 28-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։

Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄՄՀ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել փետրվարի 20-ին Արցախում կայացած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքները՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովման և պետականության հետագա զարգացման համատեքստում։ Իր հերթին, Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել հանրաքվեին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիտորդական առաքելության ակտիվ մասնակցության համար։

Վիտալի Իգնատևը խորին մտահոգություն է հայտնել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակման փորձի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և իր աջակցությունը հայտնել արցախյան կողմին։

Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է շփման գծում տիրող իրավիճակի և արցախյան կողմի ջանքերի մասին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---