Զախարովա. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը սկզբունքային դիրքորոշում է

Զախարովա. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը սկզբունքային դիրքորոշում է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է և դա նախարարության սկզբունքային դիրքորոշումն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լարվածության աճին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է, այդ թվում փաստաթղթերում, և մենք կողմ ենք դրան»,-ասել է Զախարովան, հայտնում է Vestikavkaza-ն:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքային շփումները հակամարտության կողմերի հետ:

Իրադրությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սրվել է փետրվարի լույս 25-ի գիշերը և մինչ օրս շարունակում է լարված մնալ:

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը շփման գծի ամբողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---