Սարգսյանի հրամանագրով Իրաքյան Քրդստանում Հայաստանի հյուպատոսություն կբացվի![]() 13 մարտի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։ Որոշումն ընդունվել է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Մարտի 2-ին Գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Որոշման հիմնավորմամբ՝ հյուպատոսության ստեղծումը կնպաստի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմանը: Փետրվարի 18-ինՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Զրուցակիցները քննարկել էին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել վերջին 5-6 տարվա ընթացքում, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |