Ավելի քան 20 ՀՀ ընկություն է մասնակցել ITB Berlin-2017 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին![]() 13 մարտի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացվել է ITB Berlin-2017 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություն, անհատ տուր օպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեցան մեծ ճանաչում ունեցող այս ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ։ Հայկական տաղավարում երաժշտական կատարումներով հանդես է եկել Գրիգոր Շագոյանի ղեկավարած «Ագուա-տրիո» համույթը: Մարտի 11-ին ՀՀ դեսպանությունում ցուցահանդեսի մասնակիցներին ընդունել է Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով նրանց հետ քննարկեց ընթացիկ և սպասվող մի շարք ծրագրեր: ITB Berlin ցուցահանդեսն անցակացվում է 1966-ից և իր մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 5 մայրցամաքի 190 երկիր և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների ներկայացումը, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ցուցադրումը, զբոսաշրջության ոլորտում նոր շուկաների բացահայտումը: 2017-ին ITB Berlin ցուցահանդեսի գործընկեր երկիրն էր Բոթսվանայի Հանրապետությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |