Լևոն Ջուլֆալակյան. Վերադարձել եմ աշխատանքի

Լևոն Ջուլֆալակյան. Վերադարձել եմ աշխատանքի

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Կիեւում ինքնազգացողության վատացումից եւ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է եւ անցել աշխատանքի:

Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ հավաքականի հետ միասին Կիեւում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց.

«Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին եւ ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Բայց աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է», - ասել է Ջուլֆալակյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել էր մարտի 7-ին Ուկրաինայում: Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում նրա մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---