«Ալեքս տեքստիլը» բանակցում է Zara-ի և H&M-ի հետ![]() 20 մարտի 2017 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Ալեքս տեքստիլ» ընկերությունը բանակցում է Zara-ի և H&M-ի հետ: Այս մասին տեղեկացվել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընկերություն այցի ժամանակ: Հանրապետության նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: «Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: «Մինչև այժմ կատարվել է մոտ 7 մլն եվրոյի ներդրում: Ծրագրում ենք նաև նման արտադրամասեր բացել մարզերում», - ասել է Մովսիսյանը: Նա հավելել է. «Մեզ մոտ հիմա ներկա են Zara-ի և H&M-ի մատակարարները: Բանակցում ենք նրանց հետ գործակցության մասով», - մեջբերում է Aysor.am-ը: Մովսիսյանը Zara-ի և H&M-ի հետ հնարավոր գործակցության մասով այլ մանրամասներ չի հայտնել: 2015-ից գործունեությունը սկսած` գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի: Հանրապետության նախագահին ներկայացրել են, որ 2017-ին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է մոտ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս մոտ 600 նոր աշխատատեղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |