Ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակցի ուսուցումն ավարտվել է

Ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակցի ուսուցումն ավարտվել է

PanARMENIAN.Net - Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպվել է ԱԻՆ աշխատակիցների ուսուցում` նպատակ ունենալով ձևավորել տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, հայտնում է ԱԻՆ-ը:

Մարտի 23-ին ավարտվել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման դասընթացը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով կազմակերպված դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք՝ ուսուցանվողների գիտելիքներն ու հմտությունները գնահատելու համար:

Ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքով ստուգվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որպեսզի կանխվի կրկնակի քվեարկությունը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքի հնարավոր է զորամասում, քրեակատարողական հիմնարկում, շրջիկ արկղով, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկությունների դեպքում, եւ այն ժամանակ, երբ չկա կամ խափանվել է տեխնիկական սարքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---