«Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրի մասին նյութեր![]() 23 մարտի 2017 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Քեյ Փի Էմ Ջի» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր: Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում: Հուշագիրը ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանը: «Քեյ Փի Էմ Ջի»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում ՀՀ-ում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |