ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականների հետ քննարկել է Ցեղասպանության ճանաչման գործընթացը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականների հետ քննարկել է Ցեղասպանության ճանաչման գործընթացը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, ինչպես նաև հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին` Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու հայկական շահերը Կոնգրեսում պաշտպանելու համար:

Դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության և Հայաստանի կողմից բազմաթիվ փախստականներ ընդունելու հարցերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կոնգրեսականները հավաստիացրեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը շարունակական կլինեն:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ ցեղասպանության դեմ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որում ԱՄՆ-ին կոչ է արվում կիրառել Հայոց ցեղասպանության դասերը՝ կանխելու Միջին Արևելքում ներկայիս վայրագությունները:

Օրենսդրական նախաձեռնությանը զուգահեռ՝ Հայկական հարցերով հանձնախումբը նաև կոնգրեսականների ստորագրություններ է հավաքում առաջիկա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով հիշատակելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ:

Ընթերցեք նաև. Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---