Ապրիլին կսկսվեն ՀՀ-ի՝ Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու բանակցությունները

Ապրիլին կսկսվեն ՀՀ-ի՝ Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու բանակցությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին ՀՀ-ի միանալու շուրջ ԵՄ հանձնաժողովի և ՀՀ-ի միջև բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Սոֆիայում Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ հանդիպմանը:

Նախարարությունից հայտնում են, որ հանձնակատար Վիոլետա Բուլչը դրական է գնահատել բանակցությունների սկիզբը և հաստատել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի:

Աղբյուրի հաղորդմամբ, քննարկելով հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային ոլորտի թվայնացման և ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին, ինչին մեծ կարևորություն է տալիս նաև Եվրոպական միությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկել է Երևանում կազմակերպել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների համաժողով և հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան:

Հանդիպումը կայացել է Բուլղարիայի մայրաքաղաքում մարտի 23-24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---