Առանց մրցույթի տարածքներ՝ վերականգնվող էներգիայի արտադրության համար

Առանց մրցույթի տարածքներ՝ վերականգնվող  էներգիայի արտադրության համար

PanARMENIAN.Net - Կառավարությունը մարտի 30-ի նիստում բավարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի որոշման նախագիծը, համաձայն որի՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1.250 հեկտար մակերեսով տարածքները առանց մրցույթի, վարձակալության իրավունքով կտրամադրվեն «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը։

Այդ տարածքների մեջ են մտնում՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերը:

Մանուկյանը մանրամասնել է, որ նման լայնամասշտաբ ծրագիր երբևէ անգամ տարածաշրջանում չի կատարվել, գրում է Hetq.am-ը։

Նշվում է, որ այդ տարածքների տրամադարումը ապահովելու է հողամասերում իրականացնել վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրություն։

«Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» Այս ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերության Հայաստանում գրանցված դուստր ընկերություն է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---