Լավրով. Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի հնարավոր ինտեգրումը ԵՏՄ-ին

Լավրով. Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի հնարավոր ինտեգրումը ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի հնարավոր ինտեգրումը Եվրասիական միությանը (ԵՏՄ): Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՊԱ «Ազերի պրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա ասել է, որ միությունն անդամ երկրներին զգալի առավելություններ է տալիս, քանի որ ԵՏՄ-ն ավելի քան 182 մլն բնակչություն ունեցող ընդհանուր շուկա է:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Լավրովն ասել է, որ հակամարտության կարգավորման հարցը չափազանց նուրբ է, այդ պատճառով է, որ բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում, սակայն մի շարք ասպեկտներ արդեն համաձայնեցված են՝ մնացել է փոխհամաձայնության գալ մի քանի ամենաբարդ հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Պետք է նկատի ունենալ, որ ԼՂ կարգավորման թեման շատ նուրբ հարց է, ուստի բանակցությունների մանրամասները գաղտնի են պահվում: Միևնույն ժամանակ, կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են: Մի քանի հարց է մնացել: Բայդ դրանք ամենաբարդ հարցերն են, որոնց շուրջ փոխհամաձայնության դեռ չի հաջողվել գալ: Այնուամենայինվ, աշխատանքը շարունակվում է»,-ասել է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ թեման շատ ակտիվ քննարկվում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներում:

Լավրովը նշել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի, բացվեն սահմանները, փախստականները վերադառնան, վերսկսվեն առևտրատնտեսական կապերը: «Այդ է պատճառը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է նախարարը:

Խոսելով 2016-ի ապրիլին քառօրյա պատերազմի մասին և այսպես կոչված «Լավրովի պլանի» մասին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այդպիսի պլան գոյություն չունի, իսկ քննարկումների հիմքում այն առաջարկներն են, որոնք համատեզ մշակել են ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները: «Ավելի հստակ, խոսքը ՌԴ, ԱՄՆև Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում հնչեցված դրույթների մասին է: Դրանք լավ հայտնի են: Չմերժելով գաղափարն ընդհանուր առմամբ՝ կողմերը տարբեր կերպ են տեսնում բաղադրիչները կյանքի կոչելու հաջորդականությունը: Սխեման արմատապաես փոխելու, կամ նոր պալններ առաջարկելու մասին խոսք չկա: Գլխավորը օգնելն է կողմերին հավասարակշռված քաղաքական լուծում գտնել, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակմանը»,-ասել է Լավրովը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---