Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը և Ատոմ էգոյանը մեկնել են Արցախ

Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը և Ատոմ էգոյանը մեկնել են Արցախ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցած հայտնի սփյուռքահայ արտիստները մեկնել են Արցախ: Մեկնողների թվում են հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և սցենարիստ Էրիկ Նազարյանը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

«Լավ նորություններ՝ մեծ արտիստներ Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Էրիկ Նազարյանը մեկնում են Արցախ», -գրել է Բեգլարյանը՝ լուսանկար հրապարակելով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող կանադահայ կինոդերասանուհի Արսինե Խանջյանն իր այցելած բոլոր ընտրատեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել: Ամփոփելով դիտորդական առաքելությունը՝ լրագրողների հետ հանդիպմանը Խանջյանն ասել է, որ եղել է Գորիսում, Սիսիանում, ապա Երևանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---