ԱԳՆ․ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով հայեր են տուժել

ԱԳՆ․  Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով հայեր են տուժել

PanARMENIAN.Net - Նախնական տվյալների համաձայն Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայեր կան։ Լուրը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այս պահին ճշտում ենք տուժած հայերի անունները», — ասել է Բալայանը։

Արտգործնախարարությունը ճշտում է՝ արդյոք տուժողները ՀՀ քաղաքացի են։ Այլ տեղեկատվության ՀՀ ԱԳՆ-ն այս պահին չի տիրապետում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ինՍանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: Առնվազն 10 մարդ է զոհվել, ավելի քան 50 տուժած կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:

Դեպքերի զարգացմանը կարող եք հետևել ՊԱՆ-ի թարմացվող լրահոսով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---