Euronews. ԱԺ ընտրությունները նոր դարաշրջան են ՀՀ քաղաքական կյանքում![]() 4 ապրիլի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան մամուլն անդրադարձել է Հայաստանում կայացած խարհրդարանական ընտրությունների ընթացքին ու արդյունքներին: Euronews-ի հաղորդմամբ խորհրդարանական ընտրություններն արձանագրում են Հայաստանի քաղաքական կյանքում նոր մի դարաշրջան, որի արդյունքում ձևավորվում է խորհրդարանական կառավարման նոր համակարգ: Euronews-ը նշում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քննադատները նրան մեղադրում են այս փոփոխությունների միջոցով իշխանությունը պահպանելու փորձի մեջ: Այս կարծիքը հերքում է նախագահ Սարգսյանն ու նրա թիմը, հայտնում է «Ամերիկայի ձայնը »: Financial Times-ը գրում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի գործող նախագահը ամրապնդել է իր իշխանությունը: Պարբերականը նշում է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում խորացնելու իր հարաբերություններն Եվրամիության հետ, սակայն մեծ չափով կախված է Մոսկվայից՝ Հայաստանի իշխանություններին ներկայացնելով որպես ռուսամետ: Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին է գրել նաև գերմանական Deutsche Welle-ն, որը նշում է, որ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած նախագահ Սարգսյանի գլխավորած իշխող Հանրապետական կուսակցությունն ու երկրորդ տեղում հայտնված Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր քաղաքական դաշինքը, Ռուսաստանի հետ սերտ համագործակցության կողմնակիցներ են և նույն մոտեցումներն են կիսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Պարբերականը գրում է, որ ընտրություններին գրանցվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ այլ տեսակի խախտումներ: Bloomberg-ը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է ընտրությունների վերաբերյալ ստացած 1300 բողոքը, իսկ Հատուկ քննչական ծառայության վարույթում է հայտնվել 73 բողոք, որոնք կարող են քրեական բնույթ ունենալ: Լրատվական գործակալությունը մեջբերում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, ուր նշվում է, որ ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: Ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ հարձակման փաստի մասին է հաղորդել «Ազատություն» ռադիոկայանը, ըստ որի՝ ընտրությունների օրը մայրաքաղաքի Կոնդ թաղամասի Հանրապետական կուսակցության շտաբի ներսում և շտաբից դուրս հարձակման են ենթարկվել երկու լրագրողներ, ովքեր հետաքննում էին շտաբում ընտրակաշառք բաժանելու վարկածը: Միջադեպը հետաքննվում է ոստիկանության կողմից: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |