Երևանի մետրոյում հսկողությունն ուժեղացվել է 5 ապրիլի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյուններից հետո Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ուժեղացվել է անվտանգությունն ու հսկողությունը։ Ստուգվում են կասկածելի անձանց պայուսակները, ուսումնասիրվում են տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։ «Մեր քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` մենք ուժեղացրեցինք վերահսկողությունը մետրոպոլիտենի կայարաններում։ Ես զրուցել եմ գործընկերներիս հետ, նախազգուշական միջոցներ կիրառվել են ԱՊՀ բոլոր երկրների մետրոներում»,- ասել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` մասնագետները հետևում էին տեսանկարահանող սարքերին, անհրաժեշտության դեպքում ոստիկանությունները լրացուցիչ զննում են կասկածելի չափեր ունեցող պայուսակները։ «Մեր փորձից ելնելով` կարելի է ասել, որ ոչ ոք երաշխավորված չէ նման երևույթներից։ Եթե տեսնում եմ, որ Մոսկվայի գործընկերս նման աշխատանք է տանում, մենք նույնպես պարտավոր ենք անել դա»,- ասել է Յայլոյանը։ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ |