Գլենդեյլի քաղաքային խորհրդում նախնական տվյալներով 3 հայ կլինի![]() 5 ապրիլի 2017 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Նախնական տվյալների համաձայն 3 հայ է համալրել Գլենդեյլի քաղաքային խորհրդի կազմը Ըստ Glendale News Press-ի, ընտրվել են Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս Նաջարյանն ու Զարե Սինանյանը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 21-ին, հայտնում է Sputnik Արմենիան։ Ընդհանուր առմամբ, թափուր տեղերի համար պայքարում է 10 թեկնածու, այդ թվում չորս հայ՝ վերը նշվածներն ու Օնիկ Մեհրաբյանը։ Աղաջանյանը մասնագիտությամբ ինժեներ է։ Նա հայտնի է հայկական արբանյակային հեռուստաալիքի իր քաղաքական թոկ-շոուներով։ Աղաջանյանը քաղաքային խորհրդի շարքերը համալրելու պարագայում մտադիր է ապահովել խորհրդի աշխատանքի թափանցիկությունն ու աջակցել փոքր բիզնեսին։ Գլենդեյլի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը խոստանում է զարգացնել քաղաքի կենտրոնն ու ընդլայնել հասարակական տրանսպորտը։ Զարե Սինանյանի համար սա երկրորդ ժամկետն է լինելու քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում։ Նախկինում նա զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը, իսկ այժմ շեշտը դնում է քաղաքի կենտրոնում բազմաֆունկցիոնալ համալիրում նախատեսվող ոչ թանկ բնակարաններ տրամադրելու վրա։ Գլենդեյլը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ հայ համայնքը ունեցող քաղաքը, որի բնակչության 50%-ը հայեր են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |