Իրանի նախկին գեներալ. Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու![]() 6 ապրիլի 2017 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Իրանի հետախուզության նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը Azariհa.org լրատվական գործակալությանը հայտարարել է, որ ժամանակին «եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու»: Հաղիղաթպուրը, որը ծառայել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսում, հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին եղել է Ադրբեջանի նախագահի ռազմական խորհրդականը: Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հակադարձել է, թե այդ մարդը 1992-ին եղել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևի խորհրդականը: «Իրանը փրկել է ադրբեջանցի ժողովրդին, հակառակ դեպքում հայերը կարող էին նույնիսկ Բաքուն գրավել: Մինչ օրս Ադրբեջանն Իրանին 30 մլն դոլար է պարտք: Սակայն Իրանը երբեք չի արծարծել այդ հարցը: Եթե Իրանի փոխարեն Թուրքիան լիներ, վաղուց արդեն կպահանջեր կամ գումարը, կամ կօգտվեր դրանից 10 անգամ ավելի մեծ շահ կորզելով»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը: Այնուհետև իրանցի գեներալը մեղադրել է «ադրբեջանցի պաշտոնյաներին» անշնորհակալ լինելու մեջ: Նա ասել է, որ «եթե Իրանը ժամանակին չօգներ Ռովշան Ջավադովին (որն այն ժամանակ ներքին գործերի փոխնախարարն էր, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը), հայերն այլ տարածքներ էլ կգրավեին: Այն օրերին մենք Բաքվում 6500 զինվոր պատրաստեցինք»,-պնդել է պաշտոնաթող իրանցի գեներալը: Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն իր հերթին Հաղիղաթպուրին խարդախ է անվանել՝ պնդելով, թե «1992-1993թթ. վերջինս տվյալներ է փոխանցել հայկական հետախուզությանը Ղարաբաղում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների տեղակայման մասին»: Նովրուզովը հավելել է, որ Հաղիղաթպուրի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: «Այդ մարդն Իրանի հետախուզության գեներալ է և հայկական հետախուզության գաղտնի գործակալ: Նա հսկայական վնաս է հասցրել Ադրբեջանի անվտանգությանը: Նրան որոնում է Ինտերպոլը, հուսով եմ, նա արժանի պատիժ կստանա»,-ասել է Նովրուզովը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |