Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար. ԼՂ-ում ստատուս քվոն անընդունելի է

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար. ԼՂ-ում   ստատուս քվոն անընդունելի է

PanARMENIAN.Net - Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը:

Նա նշել է, որ հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է:

«Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը ևս զբաղվում է տվյալ հակամարտության հարցով»,- նշել է նա, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Ավելի վաղ, Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ստատուս քվոն կայուն չէ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---