Զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում 84-րդ տեղում է

Զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում 84-րդ տեղում է

PanARMENIAN.Net - 2016-ին 1 191 910 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: Այդ մասին ասվում է Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած 2017թ. Զբոսաշրջության և ճամփորդությունների մրցունակության զեկույցում։

Զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 136 երկրների շարքում 84-րդն է: Երկիրը 5 կետով բարելավել է դիրքը վարկանիշում

Ըստ զեկույցի, յուրաքանչյուր զբոսաշրջիկ հաշվետու շրջանում միջինը $785.1 ծախսել Հայաստանում:

2016-ին ճամփորդությունների և զբոսաշրջության ինդուստրիան ՀՀ ՀՆԱ ընդհանուր ծավալի 3.8% է կազմել: Ոլորտում աշխատել է 40.158 մարդ՝ դա երկրի աշխատաշուկայի 3.3%-ն է:

Հարևան Վրաստանը վարկանիշում 70-ն է, Ադրբեջանը՝ 71-ը, Թուրքիան և Իրանը՝ 44-րդն ու 93-րդն են համապատասխանաբար: Ռուսաստանը վարկանիշում 43-րդն է:

Վարկանիշում առաջին տեղերն են զբաղեցրել Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իտալիան, Կանադան և Շվեյցարիան: Առաջատարները վերջին երկու տարում չեն փոխվել:

Վերջին հորիզոնականներում են Մավրիտանիան, Կոնգոն, Բուրունդին, Չադն ու Եմենը:

Ըստ զեկույցի, Հայաստանն անվտանգության մակարդակով 34-րդն է, առողջապահության և հիգիենայի մակարդակով՝ 48-րդ, մարդկային ռեսուրսների և աշխատուժի մասով՝ 45-րդ տեղը, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ենթակառուցվածքների՝ 71-րդ տեղը: Ավելի ցածր հորիզոնականներում է երկիրը հայտնվել միջազգային թափանցիկության առումով՝ 95-րդ տեղ, գների մատչելիությամբ՝ 80-րդ տեղը, էկոլոգիական կայունության մակարդակով՝ 102-րդ տեղը, ավիացիոն ենթակառուցվածքների մատչելիությամբ՝ 88-րդ տեղը, մշակութային ռեսուրսների և գործարար այցերի մասով՝ 99-րդ տեղը և բնական պաշարների հարստությամբ՝ 89-րդ տեղը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---