ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 11 ապրիլի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ ԱՄՆ կոնգրեսականներ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից, դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի ավանդական ուղերձում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Կոչին միացել է ավելի քան 80 կոնգրեսական, այդ թվում, Ներկայացուցիչների պալատի նախագահն ու անդամները: «ԱՄՆ-ն, պատշաճ կերպով նշելով ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հաստատում է իր հավատարմությունն ապագայում նման վայրագությունների կանխարգելմանը»: Իր հերթին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ իր գլխավորած կուսակցությունը միանում է Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով նախագահ Թրամփին մերժել Թուրքիայի ժխտողականությունը և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «ԱՄՆ-ն վաղուց արդեն չպետք է Հայոց ցեղասպանության հարցում իր քաղաքականությունը կառուցի՝ տուրք տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնատիրական և հակաամերիկյան ռեժիմին», -ասել է Համբարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |