Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո՝ Մոսկվայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո՝ Մոսկվայում

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Այն «Դիալոգ» կազմակերպության (նախագահ` Յուրի Նավոյան), Մոսկվայի հայ ուսանողների ընկերակցության (նախագահ` Անդրանիկ Հովսեփյան) և «Հայաստանի խորհուրդները» միջազգային երաժշտական ծրագրի (ղեկավար` Միքայել Հայրապետյան) համատեղ ձեռնարկն է:

Ոգեկոչման երեկոյին կմասնակցեն ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների պատգամավորներ, դիվանագետներ, Ռուսաստանի ազգային համայնքների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և արվեստի գործիչներ: Միջոցառման գեղարվեստական մասում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Այս նախաձեռնությունով ռուսաստանյան հասարակայնությունն իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զահերի հիշատակին, զորակցություն հայտնում ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, ինչես նաև այդ միջազգային հանցագործության հետագա կանխարգելմանն ուղղված Հայաստանի և Ռուսաստանի միջազգային ջանքերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---