Պուտինը հաստատել է Ղրիմից արտաքսված հայերի համար արտոնություններ սահմանող օրենքը

Պուտինը հաստատել է Ղրիմից արտաքսված հայերի համար արտոնություններ սահմանող օրենքը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որով կեցության իրավունքի տրամադրման պարզեցված կարգ է սահմանվում 1944թ. Ղրիմից արտաքսված ազգերի համար: 1944-ին Ղրիմից արտաքսված ժողովրդների թվում էին նաև հայերը:

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, ապրիլի 5-ին ընդունվել է Պետդումայում, ապրիլի 12-ին հավանության արժանացել Դաշնության խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ փաստաթղթի, արտոնությունները տարածվում են տուժած քաղաքացիների, ինչպես նաև նրանց հարազատների վրա՝ տատերի, պապերի, հոր, մոր, կնոջ, երեխաների, թոռների, եղբոր, քրոջ, որդեգրի վրա: Այժմ ՌԴ-ում կեցության իրավունք ստանալու համար նրանք ստիպված չեն լինի ժամանակավոր բնակության թույլտվություն ձևակերպել, եթե ունեն ՌԴ ներքին մարմինների, դատախազության կամ դատարանի կողմից տրված տեղեկանք իրավունքների վերականգնման (ռեաբիլիտացիայի) մասին:

Օրենքը նախապատրաստվել էր ՌԴ նախագահի «Հայ, բուլղարացի, հույն, իտալացի, Ղրիմի թաթարների, և գերամանցի ժողովրդների ռեաբիլիտացիայի և նրանց վերածննդին ու զարգացմանը պետական աջակցության միջոցների մասին» հրամանագրի հիման վրա:

Ըստ Ղրիմի ՆԳՆ-ի, 2014-ի մայիսից 2015-ի փետրվարը ռեաբիլիտացիայի մասին տեղեկանքի 18.345 դիմում է ստացվել: Ըստ նախանական տվյալների, նման քաղաքացիների իրական քանակը մոտ 40.000 է: Օրենքը կյանքի կոչելու համար լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---