ՀՀ-ն 4-րդն է ամռանը ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված երկրների թվում

ՀՀ-ն 4-րդն է ամռանը ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված երկրների թվում

PanARMENIAN.Net - Հայաստանը չորրորդն է 2017-ի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված երկրների թվում: Այդ մասին հայտնում են DaTravel.com ծառայության փորձագետները:

Ընկերության մասնագետները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ՌԴ-ում և արտերկրում ավիատոմսերի ամրագրման ցուցանիշները:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել պահանջված ուղղությունն ամռանը կլինի Բուլղարիան: Երկրորդ հորիզոնականում Չերնոգորիան է, երրորդում՝ Վրաստանը, գրում է Lenta.ru-ն:

Հայաստանին հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը և Թուրքիան:

Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն իր վերլուծության հիման վրա: Ըստ գործակալության, Ռուսաստանի բնակիչների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենապահանջված երկրների հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---