Մոսկվա-Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին է բացվել

Մոսկվա-Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին է բացվել

PanARMENIAN.Net - «Մոսգոռտրանս» ընկերությունը բացել է առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին Մոսկվայի և Երևանի միջև՝ Բեսլանի մոտ մեծ վթարից հետո, որի ժամանակ 5 մարդ զոհվեց: Ավտոբուսները կերթևեկեն շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Ավտոբուսները կմեկնեն Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանից և «Տյոպլի ստան» ավտոկայանից, հայտնում է «Մոսգոռտրանսի» մամուլի ծառայությունը:

«Պաշտոնական երթուղին Մոսկվայի և Երևանի միջև կոչված է արագ, հաճախակի և առավելագույնս անվտանգ երթևեկություն ապահովել ուղևորների համար, որոնք մեկնում են Մոսկվայից Երևան: Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանը, որտեղից կմեկնեն ավտոբուսները, հագեցած է զննության գոտիներով, մետաղաորսիչ սարքերով և տեսադիտարկման համակարգերով»,-ասել է Ավոտկայանների շահագործման և զարգացման ծառայության տնօրեն Եվգենի Ժիգունովը:

2016-ի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---