Հատիս գյուղի ֆերմերը. Ամեն ինչ սկսվեց $300 վարկից25 ապրիլի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ, ֆերմեր Վաչե Գևորգյանի ֆերմայում 50 կով կա, բազմաթիվ ոչխարներ, հավեր, հնդկահավեր: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի շահառուն իր գործը սկսել է 1999 թվականին, երբ բանկից առաջին անգամ $300 վարկ է վերցրել: «Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի դեկտեմբերին, երբ ես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ 300 ԱՄՆ դոլար վարկ վերցրեցի: Այդ գումարը գյուղատնտեսական նպատակով եմ ծախսել՝ կով եմ գնել, անասնակեր և…. Այսօր ունեմ 50 կով, էլ չեմ խոսում ոչխարների, հավերի, հնդկահավերի մասին: Մթերքի իրացման խնդիրը լուծված է» ,- պատմում է Վաչե Գևորգյանը: Վաչե Գևորգյանը Հատիս գյուղի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է, և այդ ամենին նա հասել է իր և երկու որդիների աշխատանքի շնորհիվ:
Նա մանրամասնում է, որ իր ընտանիքի անդամներից բացի աշխատանքի են հրավիրել մեկ կթվորուհու և մեկ հովվի. «Հիմնական ուժը մեր ընտանիքն է: Կինս, օրինակ, ով խնամում է մեր անասունները, առավոտյան 04:30-ից արդեն ոտքի վրա է: Այդ ժամանակ է սկսվում կովերի կիթը, իսկ իմ աշխատանքային օրը սկսվում է դրանից կես ժամ հետո և ավարտվում երեկոյան ժամը տասին»: Բացի այդ, ֆերմերի ընտանիքն ունի ավելի քան 20 հեկտար հողատարածություն, որտեղ հացահատիկ են ցանում: Խոտհարքներ էլ ունեն, որտեղից ձմեռվա համար անասնակեր են հավաքում:
«Բնական է` ամեն ինչ այդքան հարթ չի եղել, ինչպես թվում է առաջին հայացքից, սակայն հողի աշխատավորը պետք է սիրի հողը, իր հոգին ներդնի աշխատանքի մեջ, նաև պատրաստ լինի բնության արհավիրքների դեմ պայքարելու: Եվ ոչ միայն բնության: Դժվարություններ եղել են, բայց մենք փորձել ենք հաղթահարել դրանք մեր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ»,- նշում է Գևորգյանը և հավելում. «Ես սիրում եմ մեր հողը, հողի աշխատավորը պիտի բարի մարդ լինի, համբերատար, չարչարանքից չվախեցող, տոկուն: Այդպիսին է հողի աշխատավորի «խաչը», որ մենք փորձում ենք տանել պատվով: Միակ ցանկությունս է, որ տղաներս ևս մնան Հատիսում և բազմապատկեն մեր հնարավորությունները, որպես հայրենի եզերքի նվիրյալներ՝ իրենց ուժն ու եռանդը ներդնեն մեր հայրենիքի հզորացման գործում»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |