Հայկական մուֆլոնին և ընտանի ոչխարին կարող են խաչասերմել![]() 26 ապրիլի 2017 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» գիտնականներն առաջարկել են քննարկել հայկական մուֆլոնի և ընտանի ոչխարի խաչասերման հարցը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Կենդանաբանությանև հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Նախարարն առաջարկել է այս ուղղությամբ ներկայացնել ծրագիր, որը կհանգեցնի ոչխարների գլխաքանակի ավելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծության ոլորտի հետագա զարգացմանը: «Այժմ Իրանում և արաբական աշխարհում հետաքրքրված են Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել, և նման ծրագիրը նրանց համար նույնպես կարող է հետաքրքիր լինել», - նշել է նախարարը: Քննարկվել են նաև խեցգետնի արտադրությանը, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների և խեցգետնի պաշարների ավելացման հնարավորությանն առնչվող հարցեր:Այցի սկզբում նախարարը շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ: Ծանոթանալով կենտրոնի գիտական թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, որոնց մի մասը պահպանվել է դեռևս 19-րդ դարից` նախարարն առաջարկել է ուսումնասիրել այն զբոսաշրջության կենտրոնի վերածելու հնարավորությունը: Այնուհետև նախարար Առաքելյանը մասնակցել է ինստիտուտի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կենդանաբուծության և ձկնարդյունագործության զարգացման հնարավորությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |