Վարչապետը դժգոհ է ապօրինի անտառահատումների դեմ պայքարից27 ապրիլի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: «Վերջին ժամանակներում առավել հաճախ են բարձրացվում անտառների կառավարման և ապօրինի անտառհատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է, և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված և հետևողական աշխատանքը», - ասել է վարչապետը, գրում է A1+-ը: Ըստ հանձնարարականի՝ լիազոր մարմինները պետք է մշակեն և ներկայացնեն ապօրինի անտառհատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնեն հանրությանը: Գործադիրի ապրիլի 27-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նաև անդրադարձել է վաղաժամ մարվող վարկերի տուգանքների խնդրին՝ ասելով, որ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող տույժերն ու տուգանքները անհարկի բեռ են դառնում քաղաքացիների, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտների համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |