Արա լեռը զբոսաշրջային վայրի կվերածվի 2 մայիսի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Արա լեռը կարող է զբոսաշրջային վայր դառնալ: Այս մասին հայտնեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում: «Արա լեռը զբոսաշրջային վայր դարձնելու հետաքրքիր ծրագիր ունենք. թե ձմեռային, թե ամառային վայրի վերածելու, բայց ծրագրի գործարկումը հսկայական ներդրումներ է պահանջում: Ծրագիրը կներկայացնենք ներդրումային հարթակում և կսպասենք զարգացման: Այն մշակվել է դեռ 2007-ին, բայց մինչև այսօր դեռ չի իրականացվել մեծ ներդրումների պահանջի պատճառով», - ասաց Զեյթունցյանը:
Նա նշեց, որ օրինակ, գինու, գաստրո, արկածային տուրիզմի զարգացման համար ներդրում պետք չէ: «Գինու, գաստորտուրիզմի մասին շատ են խոսում, բայց դրանք տուրիզմի առանձին ձևեր չեն, քանի որ կոնկրետ երկիր չես գնում միայն ուտելու կամ գինու տուրի համար, պարզապես այդ ամենը մտնում է երթուղու մեջ: Միայն դրանով Հայաստանը ներկայանալ, իհարկե, չի կարող: Մեր երկիրը ներկայացնում ենք որպես չբացահայտված Հայաստան՝ Armenia uncovered», - հավելեց Զեյթունցյանը: Արա լեռ կամ Արայի լեռ ՝ Հայաստանում, գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Նրա լանջին է գտնվում Ծաղկեվանքը։ Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ։ Արան նաև պարապլաներիստների թռիչքի վայր է համարվում: Բարձրություն (ԲԾՄ)՝ 2577 մ: Նրա արևմուտքում են գտնվում Աշտարակը և Քասաղ գետի կիրճը, իսկ Արարատյան դաշտը և Երևանը ՝ լեռի հարավում։ Կարդացեք նաև՝ Զարմինե Զեյթունցյան. Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. ՀՀ-ն մասսայական զբոսաշրջության երկիր չէ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |