Իսպանական Կույերան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Կույերան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Քաղաքը միացել է Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին:

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Իսպանիայի Վիլյենա (Villena) քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած իսպանական մոտ երեք տասնյակ քաղաքների ցանկը:

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը: Ըստ բանաձևի՝ Կոլորադոյում ապրիլի 26-ն այսուհետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է լինելու:

Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---