Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար

Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը, , հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Ապրիամովը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է մայիսի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Էնրիկո Ապրիամովը ծնվել է 1954-ին Թբիլիսիում: ՀՀ ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ 1971-ին ընդունվել և 1975-ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 2000-ին ավարտել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։1971-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2000-ին ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։

2000-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ապա նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ ՀՀ նախագահի 2013-ի օգոստոսի 12-ի հրամանագրով զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014-ի մարտի 14-ը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---